Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան
1869թ-ին կառուցվում է Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանը։ Մինչ այդ, ավանդական սրբազան մասունքները պահվում էին բեմի ետևում, որը բարդացնում էր նմուշների ցուցադրությունը։ Տարիների ընթացքում Սուրբ Էջմիածնում ստեղծվել են նոր թանգարաններ, և այսօր Մայր Աթոռի թանգարանային համալիրի մաս են կազմում հետևյալ կառույցները՝ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը (1869), «Խրիմյան» թանգարանը (1896), Հին Վեհարանի թանգարանը (1971),Նոր Վեհարանի թանգարանը (1965), «Ալեք և Մարի Մանուկ -յան» գանձատունը (1982), Ռուբեն Սևակի թանգարանը (2013):
Թանգարանի սրբազան գանձերից են՝ Սուրբ Գեղարդը, որը պահվում է արծաթե մասնատուփի մեջ, Նոյյան տապանի մասունքը, Խոտակերաց Սուրբ Նշան մասնաց պահարանը, Աշոտ Երկաթի մասնատւփով խաչը, Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Անդրեասի և Սուրբ Գրիգորի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու և Վարդգես Սուրենյանցի կտավները և շատ այլ արվեստի նմուշներ։
Թանգարանի ցուցադրությունը պատմում է նաև Սփյուռքի մասին, որովհետև բազմաթիվ նմուշներ ներկայացնում են այն տարածաշրջանը, որտեղից որ այն բերվել է։
Թանգարանը մասնակցում է թանգարանային գիշեր միջոցառմանը 2013թ-ից։